8.11.2024
Արցախցիները պատրաստ են մինչև վերջ պաշտպանել իրենց հայրենիքը. Ռուբեն Վարդանյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն իրեն պահում է իզգոյ պետության պես. Անն-Լորան Պետել

Անհրաժեշտ է անմիջապես մատնանշել ագրեսորին և հարձակվողին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի պատգամավոր Անն-Լորան Պետելը՝ հրապարակելով շտապօգնության մեքենայի լուսանկարները, որը երեկ ադրբեջանական կողմից գնդակոծվել էր Սոթքի ուղղությամբ:


"Այսօր Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքը՝ գնդակոծելով հիվանդանոց մեկնող շտապօգնության մեքենան։ Այսօր Ադրբեջանն իրեն պահում է որպես իզգոյ պետություն։ Անհրաժեշտ է անհապաղ մատնանշել ագրեսորին և հարձակվողին", - գրել է նա։

Առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր. փաստաբանն այցելել է զոհված զինծառայողի մորը
Հաջորդ նորություն next