29.03.2024
Հակառակորդը կիրառել է ՈւՏՅՈՍ և ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիրներ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Շարմազանով. ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանի անդամակցության հարցը չի քննարկել

ՀՀԿ ԳՄ-ում Կարեն Կարապետյանի՝ Հանրապետական կուսակցության անդամ դառնալու հարց չի քննարկվել: Այս մասին ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ այդպես էլ չհստակեցնելով՝ արդյո՞ք Կարեն Կարապետյանը դիմում գրել է ՀՀԿ-ին անդամակցելու համար, թե ոչ:

Հիշեցնենք, ըստ մամուլի՝ վարչապետը նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարում կհամալրի կուսակցության շարքերը, ինչպես նաև կզբաղեցնի ՀՀԿ փոխնախագահի պաշտոնը:

Ըստ Շարմազանովի՝ երբ ժամանակը գա՝ նախագահի հետ կքննարկեն ու կորոշեն:

«Անկախ նրանից Կարեն Կարապետյանն անդամակցելու համար կդիմի, թե չի դիմի կուսակցությանը, նա Հանրապետական թիմի առանցքային ներկայացուցիչ է: Կարեն Կարապետյանը մեր թիմի լիարժեք անդամ է, և մենք լիարժեքորեն իր հետ միասին կիսում ենք կառավարության պատասխանատվությունը»,- ասաց էդուարդ Շարմազանովը:

Վարչապետ. Հայկական կողմը պատրաստ է ԵԱՏՄ գործընկերների հետ ամենասերտ համագործակցությանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար