25.11.2024
Քաղաքական ուժերը ժամանակավորապես դադարեցրել են քարոզչությունը Գյումրիում
prev Նախորդ նորություն

Դժվար, բայց և անկախ 25 տարիները. Հայաստանի Հանրապետությունը տոնում է Անկախության 25-ամյակը

Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայությունն այսօր տոնում է Անկախության 25-ամյակը:

ՀՀ Գերագույն խորհրդի 1991թվականի մարտի 1-ի որոշմամբ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե, որի ժամանակ հայ ժողովուրդը դրական պատասխան տվեց ՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին: Ձայների բացարձակ 99% մեծամասնությամբ հայ ժողովուրդը հստակ տվեց «Այո» պատասխանն ու այլևս անկախացավ. Հայաստանի պատմության մեջ հաստատվեց երրորդ հանրապետության շրջանը և ՀԽՍՀ-ը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն:

Առաջինը Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչել է Լիտվան, որը մինչև անկախության հռչակումը, դեռևս 1991 թվականի օգոստոսի14-ին էր ճանաչել Հայաստանի հանրապետության անկախությունը: 1991 թվականի ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Մինչ օրս Հայաստանի Հանրապետության անկախությունը չեն ճանաչել Պակիստանն ու Սաուդիան Արաբիան: