24.11.2024
Եթե կարեկցանքը ցուցադրական է, այս հասարակությունն առերեսվելու է լուրջ խնդիրների. Բաբայան
prev Նախորդ նորություն

Եռակողմ հանդիպումից առաջ Ալիևը կրկին կարող է սադրանքներ կազմակերպել. քաղաքագետ

Շուտով Մոսկվայում դարձյալ եռակողմ հանդիպում է լինելու, ինչը նշանակում է, որ Ալիևը կրկին կարող է սադրանքներ կազմակերպել, չնայած այդ իմաստով վերջին սադրանքները լրիվ բավարար էին նոր զիջումներ պարտադրելու և ՀՀ իշխանությունների համար` զիջումները արդարացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը:

"Սակայն Ադրբեջանի, ասել է թե հենց Ալիեւի ախորժակը գնալով ավելի է մեծանում և Ալիեւն ամենայն հավանականությամբ նոր սադրանքներ է նախապատրաստում։

Խնդիրը իրականում շատ ավելի խորն է, քան զուտ Արցախյան ճակատում անշրջելի իրավիճակի ստեղծումը։

Բանն այն է, որ միջազգային իրավիճակի փխրուն վիճակը Ալիեւին և Էրդողանին ստիպում են արագացնել իրենց իսկ կողմից գծված ծրագրերը և հնարավորինս արագ լուծել միջանցքային տրամաբանությամբ կոմունիկացիաների բացման գործընթացը։

Այս ուղղությամբ ճնշումներն առաջիկայում ավելի կմեծանան, եթե իհարկե որեւէ հրաշքով չստեղծվի այնպիսի միջազգային իրավիճակ, որը կհակասի Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ շահերին։

ՀՀ իշխանությունները ցավոք սրտի հանրությանը ո’չ միայն չեն պատրաստում հնարավոր անդառնալի զարգացումներին, այլև պահում են մահացու թմբիրի մեջ, առավելապես տարածելով թեզեր, թե Իրանը կփրկի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այն պարագայում, երբ իրենք տրվել են հանցավոր անգործության։ Բարեկամ և դաշնակից երկրները երբեք որևէ օգնություն չեն ցուցաբերի, եթե վստահ չլինեն, որ դու ճանապարհի կեսից չես նահանջի երկչոտության և որկրամոլության պատճառով"։