11.09.2025
Ֆիլիպ Ռիքերը՝ Կովկասյան բանակցություններում ԱՄՆ նոր ներկայացուցիչը
25.08.2022
Ֆիլիպ Ռիքերը՝ Կովկասյան բանակցություններում ԱՄՆ նոր ներկայացուցիչը

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է ԵԱՀԿ  Մինսկի խմբում փոփոխության մասին. "Ֆիլիպ Ռիքերը նշանակվել է Կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ:Նորանշանակ դեսպանը ոչ միայն լինելու է ՄԽ համանախագահ, այլև աշխատելու է «Ժնևյան միջազգային քննարկումների» ձևաչափում, որպես ԱՄՆ ներկայացուցիչ: Այսինքն, Հարավային Կովկասի բոլոր հակամարտութուններում ամերիկյան ամբողջ դիվանագիտական աշխատանքը նա է համակարգելու: Ընդհանրապես, ամերիկյան հետաքրքրությունները Հարավային Կովկասում առավելապես կրում են ոչ թե երեք պետությունների հետ երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստ, այլ ավելի լայն տարածաշրջանային բնույթ։ Այսինքն, ԱՄՆ-ն հետաքրքրված է տարածաշրջանով և տարածաշրջանային խաղացողների հետ մրցակցության մեջ է։ Հարավային Կովկասն աշխարհագրորեն տեղակայված է ԱՄՆ վաղեմի ախոյան Իրանի հարևանությամբ, ռազմավարական դաշնակից և ՆԱՏՕ-ի առանցքային անդամ Թուրքիայի հարևանությամբ, ինչպես նաև պատմական մրցակից և հիմնական հակառակդորդ Ռուսաստանի հարևանությամբ։ Սա ամեն ինչ բացատրում է: Իսկ այս նշանակումը ուղղակիորեն հաստատում է վերոշարադրյալը",- գրել է Սարգսյանը: