10.09.2024
Ինչո՞վ են զբաղված Արցախի ԱԺ պատգամավորները Հայաստանում. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Արևմուտքը մեզ ոչ թե օգնություն է խոստանում, այլ կերակրում է պատրանքներով. քաղաքագետ

Ուկրաինացումը մեզ համար ճանապարհ չէ, մանավանդ, որ Արևմուտքը մեզ ոչ թե օգնություն է խոստանում, այլ կերակրում է պատրանքներով: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ու շարունակում.


"Ուկրաինայի ԳՇ պետ Վալերի Զալուժնին ասել է, որ «եթե չստանան անհրաժեշտ օգնություն, ապա Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է»։


Ուկրաինան որպես ինքնիշխանության մոդել ներկայացնող մեր սուտի արևմտամետներն այս տողերը թող շատ ուշադիր կարդան:


Ռուսաստանի հետ բաց հակադրություն մեջ մտած Ուկրաինան վերածվել է փլատակների ու այնքան է կախված արտաքին օգնությունից, որ դրա անգամ ուշացումը կարող է հանգեցնել պետականության կոլապսի:


Ուկրաինացումը մեզ համար ճանապարհ չէ, մանավանդ, որ Արևմուտքը մեզ ոչ թե օգնություն է խոստանում, այլ կերակրում է պատրանքներով:"


 


 

Սերժ Սարգսյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ․ ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ԱԳՆ-ի
09.09.2024
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր