Փաշինյանի մաթեմատիկան. Ինչպե՞ս 25% աջակցությամբ ստանալ մանդատների 54%-ը ԱԺ-ում
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե ինչպես համեմատաբար ցածր աջակցության պայմաններում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայանագիր» կուսակցությունը կարող է ստանալ ձայների մանդատների մեծամասնությունն ԱԺ-ում և ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա:
Ըստ հանրային հարցումների, նշում է Վրթանեսյանը, այս պահին Նիկոլ Փաշինյանին են աջակցում Հայաստանի բնակչության մոտ 22-25 %-ը: «Այս պահի դրությամբ պատկերը հետևյալն է՝ 25%՝ Նիկոլ Փաշինյանին, 75%-ը չեն ցանկանում ընտրել Նիկոլ Փաշինյանին», - նշում է նա ու հավելում, որ թվերը ներկայացված պայմանական են, բայց բուն մեխանիզմը նույնն է:
«Ունենք «նոլիկ» մի ապիկար անձնավորություն, որը երկիրը պարտության տանելուց հետո ուզում է ևս 5 տարով լինել երկրի ղեկավար, որը ունի 25 % աջակցություն, իսկ 75%-ը չեն աջակցում նրան»,- նկատում է Կարեն Վրթանեսյանը և ներկայացնում, թե ինչ վիճակ է տիրում 75%-ի մոտ:
Հարցվածների 25%-ը, արձանագրում է նա, չեն պատրաստվում գնալ ընտրության, 50%- գնալու են ընտրություններին: «Հետևաբար 25%-ը դուրս է գալիս և անգամ վիզուալ աճում է Նիկոլ Փաշինյանի բաժինը, և տոկոսը դառնում է 33%, իսկ նրան դեմ քվեարկողները՝ 67%»,- ներկայացրեց նա՝ հավելելով, որ ընտրություններում ներկայացված փոքր կուսակցությունները հատուկ ստեղծվել են ընդդեմ Փաշինյանի ձայները փախցնելու համար:
Ամենայն հավանականությամբ, այդ կուսակցությունները, նշում է Վրթանսյանը, ԱԺ-ում չեն հայտնվելու, իրենք էլ են ձայն տանելու Փաշինյանի դեմ քվեարկող մարդկանցից:
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգողը, ներկայացնելով Նիկոլի Փաշինյանի ընտրական «մաթեմատիկան», նշում է՝ դրա նպատակն է, փոպիացած ձայների շնորհիվ ընդամենը 25%-ի աջակցությամբ ստանալ մանդատների 54% տոկոս ԱԺ-ում:
Ըստ այդմ նա նշում է, թե ինչ է պետք անել, որպեսզի Փաշինյանը չվերընտրվի: «Անպայման պետք է գնաք ընտրությունների, ընտրեք այն կուսակցութուններից, որոնք մեծ է հավանակնությունը, որ կանցնեն ԱԺ և որոնք կոլիցիա չեն կազմի Փաշինյանի հետ»,- ասաց նա և նշեց, որ այդպիսի երկու դաշինք կա, որոնց անունները բոլորը գիտեն: