24.11.2024
Ռազմատեխնիկական համագործակցության շուրջ աղմուկը ավելին է, քան ձեռք բերվածի էֆեկտը
prev Նախորդ նորություն

Զիջելով մեր հողի ցանկացած թիզ բարբարոսներին, մենք զիջում ենք քաղաքակրթությունը. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.


"Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից բռնազավթված Ամարասի վանքում պղծվել է սբ. Գրիգոր Լուսավորչի թոռան՝ սբ. Գրիգորիսի դամբանը։


Ահա այսպես է լինում, երբ հայկական քաղաքակրթությունը նաև մեր սրբերի աճյուններով սրբացված հայրենի իր հողը զիջում է բարբարոս թշնամուն։


Այսպես է լինելու հայկական հողի յուրաքանչյուր անկյունում ննջող մեր նախնյաց անխտիր բոլոր հիշատակների հետ, եթե դրանք թուլամորթաբար թողնենք թշնամուն։


Զիջելով մեր հողի ցանկացած թիզ, մենք զիջում ենք քաղաքակրթությունը, զիջում ենք մեր սրբերին, զիջում ենք մեր հիշողությունը, մեր ինքնությունը, մեր մշակույթը, մեր կենսատու ավշի ակունքները՝ ամեն զիջումով էլ ավելի հանդգնացնելով և հզորացնելով բարբարոս բաշիբոզուկների տարերքը":