Էդողանն ասաց, որ Արցախի նախադեպը չի հաջողվի իրականացնել Գազայում. Դանիելյան
Էրդողանն ասել է, որ Գազայի բնակիչները կմեռնեն իրենց հողում, բայց Ղարաբաղի հայերի պես չեն լքի իրենց հայրենիքը: Ինչ է նշանակում ասվածը և ում է ուղղված: Շատերը կարծում են, որ հայերին է ուղղված, կամ այդ խոսքերով հայերին փորձում է նվաստացնել: Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
"Վստահ եմ, որ այդ խոսքերը մեզ չեն ուղղված և շատ կարևոր է հասկանալ, թե ում է ուղղված և դրանց տակ ինչ կա: Դա կարևոր է ըմբռնել, որպեսզի լավ հասկանանք, թե Արցախում ու Հայաստանում ինչ է կատարվել ու հիմա էլ ինչ է կատարվում:
Արցախի հայաթափումը եղել է միջազգային դավադրություն, որին մասնակցած ուժերը տարբեր սցենարնել են փորձել իրականացնել:
Ռուսաստանին պետք էր, որ հայերը գնան որոշ զիջումների ու այնտեղ ռուսական զորք մտցվի, որքան հնարավոր է երկար ժամանակով, Արցախն էլ մնար կռվախնձոր, որը կապահովեր Ռուսաստանի երկարատև ներկայությունը Կովկասում: Հաշվի առնելով Ռուսաստանի թուլացումը, այդ եղանակով էին ցանկանում գնալ զիջումների:
Սակայն այլ բան էր պետք է պայմանական Արևմուտքին: Պայմանական Արևմուտքին պետք էր Արցախի վերջնական հայաթափումը, որպեսզի Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, իսկ Իրանի հյուսիսում ադրբեջանական ՛՛Գազա՛՛ ստեղծվի, որը մշտապես սպառնա Իրանի գոյությանը, ինչի համար Հայաստանում իշխանության բերվեց գործող խմբավորումը, որը տարիներ ի վեր Արցախից ազատման քարոզն էր տանում: Նաև, որպես երաշխիք, 2017-ին, ԵԼՔ դաշինքը հրապարակայնորեն ԵԱՏՄ-ից դուրս գալու օրինագիծ պատրաստեց ու ԱԺ-ում հանրային լսումներ կազմակերպեց: Դա հենց Արևցախից հրաժարվել էր նշանակում ու դա պետք է հրապարակային կերպով անեին, իշխանություն ստանալու համար:
Պայմանական Արևմուտքի ծրագրերի գլխավոր շահառուներից էր Իսրայելը, որի համար Արցախի հայաթափումը նաև նախադեպ էր նույն բանը Գազայում անելու համար: Այստեղ չխորանանք Գազայի դերի մասին, որը ոչ միայն մշտական սպառնալիք էր Իսրայելի գոյությանն, այլև կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի ապագա հնարավոր կոմունիկացիաների գծման գործում: Իմիջիայլոց, Արցախի ու հետո Սյունիքի նշանակությունն համադրելի է Գազայի հետ:
Ինչ ասաց Էրդողանը: Էդողանն ասաց, որ այն աշխարհաքաղաքական կենտրոնը, որը նման ծրագիր է մշակել, Արցախի նախադեպը չի հաջողվի իրականացնել Գազայում: Կհաջողվի, թե ոչ, կյանքը ցույց կտա, սակայն Էրդողանի խոսքերը հենց այդ ուժերին էին ուղղված",- գրել է Դանիելյանը: