23.11.2024
Փաշինյանն ազդարարում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի չեղարկման մասին․ ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Հայաստանը երբեք չի կարող ունենալ կայացած «հատուկ ծառայություններ». քաղաքագետ

Հայաստանը երբեք չի կարող ունենալ կայացած «հատուկ ծառայություններ», «արտաքին հետախուզական ծառայություն», որովհետև նման ծառայությունները կայանում են ո՛չ թե պարզապես բարձր աշխատավարձով ու այս կամ այն երկրում անցած դասընթացներով, այլ մեծ, չափազանց մեծ ու հավակնոտ նպատակներ ունենալով, մեծ` չափազանց մեծ ու դժվար հանձնարարականներ կատարելով։ Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը:

«Իսկ դրա համար պետք է պետական ռազմավարական նպատակ, որը չի կարող ասել. «իմը 29,8 հազարն է, դրանից այն կողմ ես հետաքրքրություն չունեմ»։

Արտաքին հետախուզական ծառայությունը պետք է իր մեջ ունենա ազգային երազանք և ֆանատների բանակ։
Հակառակ դեպքում չենք ունենա ո՛չ մի հաջողված ծառայություն ճիշտ այնպես, ինչպես չունենք մինչ օրս»,- գրել է Պողոսյանը։