23.11.2024
Հրաժարվել բոլոր իմիտացիաներից. պետք է սկսել գրագետ աշխատել. Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Սրանք դեռ չեն գիտակցում, որ մի օր իշխանություն չի լինելու, ուժայիններն էլ չեն պաշտպանելու

ԱԳ նախարարն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը ՀՀ տարածքից 200 քառակուսի կմ տարածք պահում է իր վերահսկողության տակ: Այս հայտարարությունը հատկանշական է նրանով, որ մինչև այս պահը հայաստանյան տարբեր պաշտոնյաներ նշում էին 150 քառակուսի կմ-ի կորստի մասին, ինչը իրական կորուստների մասով կասկածներ էր առաջացնում: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Այս ամենի համատեքստում զավեշտալի է այն հանգամանքը, որ Արցախը հանձնելուց և ՀՀ ինքնիշխան տարածքից 200 քառակուսի կմ զիջողներն այնպիսի ամբարտավան և ինքնավստահ են խոսում տեղի ունեցած ողբերգության մասին, կարծես հերոսություն են արել:

Սրանք դեռ չեն գիտակցում, որ մի օր իրենք իշխանություն չի լինելու, ուժայիններն իրենց չեն պաշտպանելու, ավելին` դեռ շատերն էլ իրենց շատ ապօրինիությունների ու դավաճանությունների մասին ցուցմունքներ են տալու և իրենք հայտնվելու են այնտեղ, որտեղից իրենց հավաքել ու բերել են առաջ` անունն էլ իշխանություն դրել",- գրել է Աբրահամյանը: