Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է Բաքվում Թուրքիայի նորանշանակ դեսպան Էրքան Օզորալին: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Օզարալը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը: Մամեդյարովն էլ նշել է, որ Ադրբեջանը բոլոր հարցերում աջակցում է Թուրքիային: Կողմերը քննարկել են նաև առևտրա-տնտեսական հարցեր, այդ թվում TANAP-ի իրականացումն ու ընդգծել են, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը շուտով շահագործման կհանձնվի: