22.04.2025
Թավշյա հեղափոխությունը չբերեց ՀՀ-ում տնտեսական հեղափոխության
prev Նախորդ նորություն

Վիգեն Սարգսյանը տեւական ժամանակով հեռանում է ՀՀ-ից. ո՞ւր է մեկնում եւ ո՞րն է պատճառը

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:


Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած գործիչը Հայաստանից հեռանում է՝ ԱՄՆ-ում ուսանելու նպատակով։ Նրա ուսումնառությունը տևելու է մեկ տարի, հայտնում է Factor.am-ը:


Այս տեղեկատվությունը հաստատել է նաև Վիգեն Սարգսյանը: «Այդ տեղեկությունները ճիշտ են, բայց ես մի քանի օրից այդ մասին հայտարարելու եմ»,- ասաց նա: Վիգեն Սարգսյանը Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոս է: 1998-2000 թվականներին սովորել է ԱՄՆ-ի Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոցում, Թաֆթս և Հարվարդի համալսարաններում:


Վիգեն Սարգսյանից նշել է, որ այ անգամ ընտրել է այլ մասնագիտություն. «Այլ մասնագիտություն է, որի մասին առաջիկայում կհայտարարեմ»:


Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը վերջին երկու խորհրդարանական ընտրություններում գլխավորում էր ՀՀԿ նախընտրական ցուցակը։ 2018 թվականի նոյեմբերից նա զբաղեցնում է «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:

Դուռը փակեք, մնում ենք բանտում. Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ. Արարատ Միրզոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան