Ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության բաժանմունքներ բերման է ենթարկվել 66 քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Նրանց մեծ մասը ուսանողներ ու անչափահասներ են: Սոցիալական ցանցում տեղեկություններ կան, թե Երևանի թիվ 88 դպրոցի հարևանությամբ լարված վիճակ է. դպրոցականները, ովքեր դասադուլ էին հայտարարել, բերման են ենթարկվում ոստիկաների կողմից: Նշենք, որ այս պահին երթը Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ շարունակվում է երևանյան կենտրոնական փողոցներով: Փաշինյանը բոլորին տեղեկացնում է, որ երեկոյան ժամը 19.00-ին մեծ հանրահավաք է սպասվում Հանրապետության հրապարակում: