25.11.2024
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 6.5% է կազմել
prev Նախորդ նորություն

Օրենսդրական հարված մենաշնորհներին. Խաչատուր Սուքիասյանը դեմ է

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Հայկ Գեւորգյանը, Գեւորգ Պապոյանը, Տիգրան Կարապետյանը, Կարեն Համբարձումյանը եւ Արգիշտի Մեխակյանը շրջանառության մեջ են դրել «Աշխարհագրական նշումների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություն կատարելու մաuին նախագիծը:


Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության «Աշխարհագրական նշումների մասին» 2010 թվականի մայիսի 22-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում «բնական եւ հանքային ջրերի» բառերից առաջ «բացառությամբ» բառը փոխարինել «այդ թվում» բառերով:


Ի՞նչը եւ ինչո՞ւ է առաջարկվում փոխել


«Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքում փոփոխության կատարումը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենսդրական առկա լուծումների պայմաններում աշխարագրական տեղանուն որպես ապրանքային նշան գրանցած տնտեսվարող սուբյեկտը հնարավորություն է ստանում արգելելու տվյալ աշխարհագրական տեղանքում արտադրված ապրանքներ իրացնող տնտեսվարող սուբյեկտին իր ապրանքային նշանում կամ անհատականացման այլ միջոցներում օգտագործել տվյալ աշխարհագրական վայրի անվանումը, ինչը բացասական ազդեցություն է ունենում բնական եւ հանքային ջրերի իրացման ոլորտում մրցակցային իրավիճակի վրա՝ հանգեցնելով տվյալ ապրանքային շուկայում կենտրոնացվածության բարձրացմանը:


Картинки по запросу Բաբկեն Թունյան Հայկ Գեւորգյան


Այսինքն, գործող օրենսդրությամբ մի քանի տնտեսվարող սուբյեկտ ունեն առավելություն իրենց մրցակիցների համեմատ, ինչը հակասում է «ՀՀ Սահմանադրությանն» ու «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով երաշխավորված ազատ եւ հավասար տնտեսական մրցակցության սկզբունքին:


Առաջարկվում է «Աշխարհագրական նշումների մասին» օրենքով սահմանված իրավական պահպանության իրավունքը տարածել նաեւ բնական եւ հանքային ջրերի վրա:


Նախագծի ընդունումը հնարավորություն կտա, որ այս շուկայում գործող եւ ապագայում բացվելիք բազմաթիվ մրցակից ընկերություններ, որոնք կհամապատասխանեն օրենքի մյուս պայմաններին, կկարողանան օգտագործել աշխարհագրական անվանումը իրենց կողմից արտադրվող ապրանքի վրա, ինչը կհանգեցնի շուկայի կենտրոնացվածության իջեցման, փոքր ընկերությունների զարգացման համար ստեղծված այս արհեստական խոչընդոտը կվերանա:


Հանքային ջրերն ու Խաչատուր Սուքիասյանի հերքումը


Նշվում է, որ այս փոփոխության արդյունքում կվերանա «Ջերմուկ Գրուպ»-ի մենաշնորհը: Որոշ կայքեր այսօր գրել էին, թե այս փոփոխությունը հանուն գործարար Խաչատուր Սուքիասյանի է: Ավելին, նրանք նշել էին, որ «Սիլ Գրուպ»-ը փոփոխություններից հետո կդառնա «Բջնի»: Բայց սա չի կարող լինել մի պարզ պատճառով՝ տեղանվան անունը հանքային ջրի վրա օգտագործելու համար պետք է գործարան ու հոր ունենալ հենց նույն գյուղում կամ քաղաքում: Իսկ Բջնի գյուղում ընդամենը 1 գործարան եւ 1 հոր կա, որն էլ պատկանում է ներկայիս «Բջնի» ընկերությանը, այսինքն օրենսդրական փոփոխությունը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ «Բջնի»-ի վրա:



Թեմային անդրադարձել է նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական զինակիցներից է: ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իր անձի վերաբերյալ վերջին շրջանում պարբերաբար առնչվող լուրերի վերաբերյալ.


Նա իր Facebook-յան էջում նշել է, որ գործող օրենքի նախաձեռնողներից մեկն է եղել: «Ինքս դեմ կլինեի առաջարկվող փոփոխություններին, քանի որ գործող օրենքը թույլ է տալիս ապահովել ըստ Հայաստանի աշխարհագրական տեղանունների ապրանքատեսակի հայտնիությունը և բրենդների ինստիտուտի զարգացումը:



Ովքեր ծանոթ չեն օրենքին, մեկ պարզ օրինակ բերեմ՝ միտքս հասկանալի դարձնելու համար: Ասենք, Տավուշի մարզում գործող գինու գործարանը չի կարող արտադրել «Արենի» անունով գինի, իսկ Պռոշյանի կոնյակի գործարանը՝ «Իջևան» բրենդով գինի: Այս օրենքը պաշտպանում է թե՛ սպառողների և թե՛ արտադրողների իրավունքները:


Լինելով խոսքի ազատության ջատագով՝ հերթական անգամ ցավ եմ ապրում, որ նման ապատեղեկատվություն տարածելով մի շարք զանգվածային լրատվության միջոցներ հեղինակազրկում են մամուլի և խոսքի ազատության դերը Հայաստանում»,- գրել է գործարարը: