Մայիսի 30-31-ը կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: Նա նաև տեղեկացրեց, որ մայիսի 25-26-ը նախատեսված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցելությունը Վրաստան: Նախագահը կմասնակցի Վրաստանի անկախության հռչակման 100-ամյակի միջոցառումներին: