18.04.2026
Վահան Կոստանյանը և Բրազիլի ԱԳՆ քարտուղարը քննարկեցին միջազգային զարգացումները
prev Նախորդ նորություն

Քաղաքացու բարեկեցությունը կախված է պետական բյուջեից. Փաշինյան

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակն ու բարեկեցությունը նախևառաջ պայմանավորված են ոչ թե անձնական ծախսերով, այլ պետական և համայնքային բյուջեների հատկացումներով, իսկ հարկային համակարգը վարկաբեկելու ցանկացած փորձ հակասում է հանրային շահին։


Այս մասին ապրիլի 18-ի կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հարկերի դեմոնիզացումը որակելով որպես հակապետական գործողություն։ Կառավարության ղեկավարը նշեց, որ հարկերի հավաքագրումն ու նպատակային ծախսումն ապահովում են հասարակության բոլոր շերտերի՝ թե՛ առավել անապահովների, թե՛ հարուստների բարեկեցությունը։ Որպես օրինակ վարչապետը վկայակոչեց ենթակառուցվածքների անփոխարինելիությունը՝ նկատելով, որ նույնիսկ ամենաթանկարժեք ավտոմեքենաներ ունեցող քաղաքացիները չեն կարող իրենց համար անհատական մայրուղիներ կամ օդանավակայաններ կառուցել, իսկ առանց պետության կողմից կառուցված ճանապարհների՝ շքեղ մեքենաների շահագործումն անհնար կդառնա։


Անդրադառնալով ֆինանսական ցուցանիշներին՝ գործադիրի ղեկավարը փաստեց բյուջետային մուտքերի աճի դինամիկան։ Նրա ներկայացրած տվյալներով՝ 2017 թվականի համեմատ 2025-ին պետական բյուջեի եկամուտներն աճել են 130 տոկոսով։ Վարչապետն ընդգծեց, որ եթե այս ցուցանիշից հանվի 29 տոկոս գնաճը, ապա իրական թվերով պետական բյուջեն ավելի քան կրկնապատկվել է։

Լուսանկարը` sputnik
Հաջորդ նորություն next