Ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվությունը, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասով սահմանափակումները, կեղծ է: Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը: Հիշեցնենք, նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, թե Փարիզը վերացրել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը, ինչի արդյունքում Ֆրանսիայի ռազմաարդյունաբերական ընկերությունները սկսել են մարքեթինգային աշխատանքները՝ Ադրբեջանի հետ համագործակցություն հաստատելու համար: VERELQ-ի հետ զրույցում ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ եթե լուրը ֆրանսիական կողմից հաստատվի, ապա համապատասխան մարմինները այդ հարցով կզբաղվեն: Միևնույն ժամանակ նա հորդորեց շատ լուրջ ադրբեջանական կողմի լուրերին չվերաբերվել: