Կոռուպցիայի դեմ քայլերը լինելու են մշտական ու հետևողական, բոլոր օրիանախախտները ենթարկվելու են պատասխանատվուն: Այս մասին լրագրողներին հայտնեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա հորդորեց զինվել համբերությամբ և առաջիկա օրերին կլինեն մի շարք բացահայտումներ. «Բոլոր ապօրինի հարստացածները և օրենք խախտած անձիք ենթարկվելու են պատասխանատվության: Մի քիչ համբերեք, առաջիկա օրերին կտեսնեք շատ բացահայտումներ», - վստահեցրեց ԱԱԾ տնօրենը։ Նա նաև նշեց, որ ԱԱԾ-ն փոխել է աշխատելաոճը և աշխատում է հրապարակային։