Ժողովուրդը, որն ունի ուժ իր պատմության ամենաբարդ պահերին չմասնատվել ու պահպանել հարգանքը միմյանց նկատմամբ, չնայած ծայրահեղ հակասություններրի, հզոր ժողովուրդ է: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»,- գրառել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ում 11 օր տեւած հակառավաական ցույցերից հետո վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Մինչ այդ ազատ արձակվեցին ընդդիմության առաջանորդներ Նիկոլ Փաշինյանը, Սասուսն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը: