21.04.2025
Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը, սակագները կնվազեն
prev Նախորդ նորություն

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շարունակականությունը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:


Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը: 


Վերահաստատելով այն շարունակելու պատրաստակամությունը՝ երկրի ղեկավարը կարևորել է մի շարք առաջնահերթ ոլորտներում պետություն-մասնավոր հատված գործընկերությունը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերի շարունակական իրականացումը: Նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է դիտարկել տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները՝ հաշվի առնելով այդ ճյուղերում մեծ ներուժի առկայությունը:


Ֆրենսիս Մալիժն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ եւ պատրաստ է աջակցել կառավարությանը՝ ներդրողների համար բիզնես միջավայրի շարունակական բարելավման քայլերում, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված այլ նախաձեռնություններում:


Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի հետ ՎԶԵԲ-ի համագործակցության առաջիկա ծրագրերին, խոսվել է տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին, նշվել է, որ Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը փոխգործակցության նոր հնարավորություններ է ստեղծում:

Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը պաշտոն ստացավ ԱԱԾ-ում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար