21.04.2025
Հայաստանի համար խաղաղ հեղափոխությունը կարևորագույն, սակայն միայն առաջին քայլն է. Աճեմօղլու
prev Նախորդ նորություն

Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը, սակագները կնվազեն

Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է պետական նախարար Արայիկ Հարությունյանը:


Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վահրամ Պողոսյանը Facebook-յան իր էջում գրել է.


«Քիչ առաջ ավարտվեց պետական նախարար Արայիկ Հարությունյանի հրավիրած մամուլի ասուլիսը: Ընդհանուր առմամբ նշեմ կարևոր ուղերձները՝ Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը, լրագրողների ներկայությամբ պետնախարարը պաշտոնական նամակներով դիմել է ՀՀ-ում գործող 3 օպերատորներին՝ Արցախում ևս կապի և հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցելու առաջարկով:


Բացի դրանից, գործող բաժանորդավճարը շուտով կնվազի 50 տոկոսով, սակագները րոպեավճարի մասով կնվազեն 20 տոկոսով, ռոումնիգի մասով կրկին 20 տոկոս նվազում կլինի, իսկ մինչև տարեվերջ կունենանք ավելի էժան ու որակյալ ինտերնետ կապ՝ ընկերության կողմից լրացուցիչ շուրջ 11 մլն եվրոյի ներդրման շնորհիվ»:

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շարունակականությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար