5.03.2026
Աշխարհում 10 մլն 297.770  հայ կա
06.07.2016
Աշխարհում 10 մլն 297.770 հայ կա

Համաձայն Time to Analyze անկախ վերլուծական կենտրոնի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքների՝ աշխարհում հայերի թիվն անցնում է 10 միլիոնից: Տվյալները ներկայացնում է Armtimes.com-ը: Նշվում է, որ հաշվարկներն իրականացվել են աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական կառույցների, ինչպես նաև միգրացիոն ծառայությունների տրամադրած տվյալների հիման վրա: Ըստ այդմ՝ պարզվել է, որ ընդհանուր առմամբ աշխարհում ապրում է 10 մլն 297.770 հայ, որից 8 մլն 140.500-ն ապրում է Հայաստանի ու Արցախի սահմաններից դուրս: Ամենախոշոր հայկական համայնքները գտնվում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում և Արգենտինայում: Բերված է նաև հայկական բնակչություն ունեցող երկրների ցուցակը. Աբխազիա՝ 48.000, Ալբանիա՝ 470, ԱՄՆ՝ 1 մլն 540.000, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 3.000, Արգենտինա ՝ 128.000, Ավստրիա՝ 3.000, Ավստրալիա՝ 85.000, Բելորուսիա՝ 35.000, Բելգիա՝ 11.000, Բոլիվիա՝ 50, Բրազիլիա՝ 47.000, Բուլղարիա ՝ 8.000, Գերմանիա՝ 47.000, Դանիա՝ 2.500, Եգիպտոս՝ 4.500, Թուրքմենիա՝ 30.000, Թուրքիա՝ 7000, Իսրայել՝ 6.000, Իրաք՝10.000, Իրան՝ 240.000, Իսպանիա՝ 8.000, Իտալիա՝ 4.000, Լատվիա՝ 3.000, Լեհաստան՝ 45.000, Լիբանան՝ 130.000, Լիտվա՝ 2.100, Կանադա՝ 57.000, Կատար՝ 1.800, Կիպրոս՝ 4.000, Կոլումբիա՝ 500, Հունգարիա՝ 35.000, Հնդկաստան՝ 600, Հունաստան՝ 25.000, Ղազախստան՝ 25.000, Մալթա՝ 350, Մեքսիկա՝ 500, Մեծ Բրիտանիա՝ 11.000, Նորվեգիա՝ 2.500, Նիդեռլանդներ՝ 7.000, Շվեյցարիա՝ 7.000, Շվեդիա՝ 9.000, Չինաստան՝ 200, Չեխիա՝ 15.000, Չիլի՝ 700, Ռուսաստան՝ 1 մլն 980.000, Ռումինիա՝ 2.000, Սիրիա՝ 120.000 (մինչևՍիրիայի քաղաքացիական պատերազմը), Վենեսուելա՝ 3.000, Վրաստան՝ 249.000 (որից Ջավախում` 110.000), Տաջիկստան՝ 6.000, Ուզբեկստան՝ 70.000, Ուկրաինա՝ 100.000, Ուրուգվայ՝ 20.000, Քուվեյթ՝ 12.000, Ֆրանսիա՝ 700.000: Աշխարհի ամենահայաշատ քաղաքներն են. Լոս Անջելեսը ՝ 980.000, Մոսկվան՝ 400.000, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր՝ 900.000, Ռոստովի մարզ ՝ 200.000, Բեյրութ՝ 100.000, Փարիզ՝ 95.000, Մարսել՝ 94.000, Գլենդել՝ 85.000, Բուենոս Այրես՝ 81.000, Բոստոն՝ 75.000, Թեհրան՝ 70.000, Լիոն՝ 68.000, Հալեպ՝ 50.000 (մինչև քաղաքացիական պատերազմը):