Իրանը միշտ առաջարկել և հիմա էլ առաջարկում է իր միջնորդությունն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին ԱՊԱ-ի հետ հարցազրույցում հայտարարել է իր դիվանագիտական առաքելությունն Ադրբեջանում ավարտող Իրանի դեսպան Մոխսուն Պակ Աինը: Սակայն, նրա խոսքով, ներկայումս հակամարտող կողմերի ցանկությամբ միջնորդական այդ առաքելությունը վերապահված է այլ կառույցի: «Կարծում ենք, որ միջնորդ կառույցներն ու երկրները պետք է գործեն ավելի ակտիվ այս խնդրի կարգավորման համար: Բնականաբար, Իրանը, որպես տարածաշրջանային երկիր, միշտ պատրաստ է իր դրական ներդրումն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում»,- հավելել է նա: