6.06.2025
Ինչի՞ հաշվին է նախարարի ապահովագրական ընկերությունն ավելացրել հարկերը (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Մինչև 2036 թվականը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն անփոփոխ կմնա, եթե...

Մինչև 2036 թվականը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն անփոփոխ կմնա: Սա է ենթադրում Էներգետիկ զարգացման հայեցակարգը, որը կառավարության հաստատմանը կներկայացվի մինչև սեպտեմբեր: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:


Նախարարի խոսքով, իրենք արդեն երեք անգամ հայեցակարգը ներկայացրել են կառավարություն, բայց հետ են ստացել որոշ դիտողություններով:


«Այսօր մենք, կարծես թե, որևէ խնդիր չունենք, բացառությամբ նրա, որ քննարկման փուլում է Կայունացման հիմնադրամի ստեղծման հարցը, որը հնարավորություն կտա պահպանել սակագները ներկայիս մակարդակի վրա»,- ասաց Աշոտ Մանուկյանը՝ համաձայնելով, որ էլեկտրաէնեգիայի սակագները մինչև 2036 պահպանելը ամբիցիոզ ծրագիր է: Բայց ներկայումս իրենք փնտրում են միջոցներ, որ ստեղծվի Կայունացման հինադրամը, ինչն էլ հույս կտա, որ առաջիկա տարիներին սակագների վրա գոնե արտաքին ազդեցությունը հնարավոր կլինի չեզոքացնել:

Վիրաբյան. Ինչքա՜ն հաց-պանիր պիտի ուտեն կյանքի ընթացքում, որ Մյասնիկյանի արածի կեսն անեն
Հաջորդ նորություն next
 ԱՊՀ գագաթնաժողովը կկայանա Դուշանբեում հոկտեմբերի 10-ին
05.06.2025
ԱՊՀ գագաթնաժողովը կկայանա Դուշանբեում հոկտեմբերի 10-ին