Սերժ Սարգսյանը կհեռանա, եթե իշխող ՀՀԿ-ն պարտվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Reuters-ին տված հարցազրույցում նա միաժամանակ վստահություն է հայտնում, որ իր ղեկավարած կուսակցությունն անպայման կհաղթի: «Եթե կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնցի, ես ի՞նչ պետք է անեմ այլևս քաղաքականության մեջ», – ասել է Սերժ Սարգսյանը։