Ինչո՞ւ է ձգձգվում ԵԱՏՄ աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագրի ստորագրումը
Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագրին սպասում են միլիոնավոր մարդիկ:
Նրա խոսքով, պայմանագրի վրա աշխատանքն ընթանում է ոչ այնքան արագ, որքան ցանկալի է, իսկ փաստաթուղթը սպասում են միլիոնավոր մարդիկ, որոնք աշխատանքային գործունեությունը կապված է միության մի շարք երկրների հետ:
«Սա շատ զգայուն հարց է, բայց մարդկանց շահերը պետք է պաշտպանվեն՝ հաշվի առնելով մեր երկրների ֆինանսական հնարավորությունները», — հայտարարել է Կոբյակովը:
Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժէենբեկովի խոսքով, պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն 2018 թվականին:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ նախագիծը քննարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները, սակայն փաստաթուղթը դեռ համաձայնեցված չէ:
Աշխատավորների կենսաթոշակային ապահովման պայմանագիրն ուղղված է կենսաթոշակային ոլորտում հավասար պայմանների ապահովմանը: Այն բանից հետո, երբ պայմանագիրն ուժի մեջ մտնի, ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները կարող են աշխատել միության ցանկացած երկրում՝ առանց աշխատանքային ստաժը կամ կենսաթոշակը այդ ժամանակահատվածում կորցնելու: