24.11.2024
Արցախում 19-ամյա զինծառայող է զոհվել
prev Նախորդ նորություն

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում՝ հոկտեմբերին: Այս մասին Աստանայում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտնել է Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը:


Նրա տեղեկացմամբ՝  հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին: Մինչդեռ, Belta-ի հաղորդմամբ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է տեղափոխել կայանալիք նիստը հոկտեմբերի 24-25-ին, քանի որ «հոկտեմբերի 30-31-ը գրաֆիկից դուրս է»:
«Մեր ուղևորությունների գրաֆիկը շատ խիստ է: Մինչև այդ առաջարկվում էր հոկտեմբերի 24-25-ը, դրա համար կխնդրեի դիտարկել այդ օրերը»,- ասել է նա:

Ամսաթվի հստակեցման հարցը կորոշվի ավելի ուշ: