10.09.2026
ՀՀ նախագահի մոտ Խոսրովի անտառում բռնկված հրդեհին նվիրված խորհրդակցություն է տեղի ունեցել
prev Նախորդ նորություն

Ժամկետային զինծառայողը ինքնասպա՞ն է եղել. հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում քննություն է կատարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանի մահվան հանգամանքները, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:


2017 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Հացիկ գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի օժանդակ կառույցում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Աբաս Մամոյի Սլոյանի դիակը` կախված վիճակում:


ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։


Քննությամբ պարզվել է, որ Սլոյանը 2017թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 09:00-ից, ծառայության վայրն ինքնակամ թողել է և վերադարձել տուն՝ Հացիկ գյուղ։


Մշակվել են աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու 19-ամյա երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները։

Կանադայի հայերը արշավ են սկսել Ադրբեջան զրահատեխնիկայի արտահանման դեմ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ