8.06.2025
Երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք
prev Նախորդ նորություն

Խոսրովի արգելոցում 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել է. ԱԻՆ

Օգոստոսի 12-ին Խոսրովի անտառի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել է: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:


Ներկա պահին աշխատանքներ են իրականացվում հրդեհի մնացած 2.5 կմ պարագիծը մարելու ուղղությամբ:


Հանգցման աշխատանքների մեջ ներգրավված են ՌԴ ԱԻՆ, բնապահպանական և Զինված ուժերը, ինչպես նաև բնակչությունը:


Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է իր թռիչքներն ու մարման աշխատանքները:

Մամուլ. ՀՀ-ում ՌԴ դիրքերի թուլացման ազդակ սպասողների հույսը Իսրայելն ու Չինաստանն են
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին