21.04.2025
Հայտնի է՝ որտեղ է անցկացնելու արձակուրդը վարչապետ Կարեն Կարապետյանը
prev Նախորդ նորություն

Երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք

Օգոստոսի 16-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:07-ին (Գրինվիչի ժամանակով` 01:07-ին), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.770 և արևելյան երկայնության 44.350 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:


Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:


Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:51-ին երկրաշարժ էր գրանցվել Ամասիա քաղաքից 8 կմ արևելք։ Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել էր 3-4 բալ։

Խոսրովի արգելոցում 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել է. ԱԻՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար