24.11.2024
Կանադայի հայերը արշավ են սկսել Ադրբեջան զրահատեխնիկայի արտահանման դեմ
prev Նախորդ նորություն

Հայտնի է՝ որտեղ է անցկացնելու արձակուրդը վարչապետ Կարեն Կարապետյանը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվանից մեկնել է կարճատև արձակուրդ, որն անցկացնելու է Արցախի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում է վարչապետի խոսնակը:


Նշվում է, որ հանգստի ընթացքում Կարեն Կարապետյանը շարունակելու է մշտական կապի մեջ մնալ կառավարության անդամների հետ:


Նշենք, ավելի վաղ կառավարությունից տեղեկացրել էին, որ Կարեն Կարապետյանը արձակուրդում կգտնվի օգոստոսի 15-18-ը ներառյալ: Այդ ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին փոխարինելու է փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: