24.11.2024
Մամուլ. ՀՀ-ում ՌԴ դիրքերի թուլացման ազդակ սպասողների հույսը Իսրայելն ու Չինաստանն են
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը Իլ-76-ը չի տրամադրել է նույն օրն իսկ. ԱԻՆ-ը հերքում է մամուլի տեղեկատվությունը

Հայտնի է, որ օգոստոսի 12-ից Խոսրովի անտառ արգելոցում մոլեգնող հրդեհը մարելու գործընթացում Հայաստանի ԱԻՆ-ը Ռուսաստանի գործընկեր-կառույցի աջակցությանն էր դիմել: Արդյունքում արդեն երկրորդ օրն է Հայաստանում է Ռուսաստանի ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը, որը նախօրեին մի քանի թռիչք է իրականացրել:


Սակայն մամուլում տարածվել են լուրեր, թե հայկական կողմը դեռ մի քանի օր առաջ էր դիմել ռուսական կողմին, բայց Ռուսաստանը Իլ-76-ը տրամադրել է մի քանի օր անց միայն: Այս լուրերը հերքեցին ՀՀ ԱԻՆ-ից. նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը հայտարարեց, որ Ռուսաստանի դաշնության ԱԻՆ-ի Իլ-76-ը ռուսական կողմը հայկական կողմին ուշ չի տրամադրել: Ինքնաթիռը, նրա խոսքով, Հայաստանին տրամադրվել է նույն օրն իսկ, երբ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել էր իր ռուս գործընկերոջը:


«Այն պահից սկսած, երբ հետախուզությունը և օպերատիվ իրավիճակը արտացոլել են հրդեհաշիջող ավիացիայի ներգրավման անհրաժեշտությունը, Հայաստանի ԱԻՆ-ը դիմել է ՌԴ ԱԻՆ-ի օգնությանը և ժամանակին ստացել օգնություն»,- VERELQ-ի հետ զրույցում ասաց Գնդոյանը:


Հիշեցնենք, օգոստոսի 14-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ-ը, հաշվի առնելով ՀՀ կառավարության դիմումը, որոշում է կայացրել Հայաստան ուղարկել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող Իլ-76 ինքնաթիռը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար: 


Վերջին տվյալների համաձայն՝  հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել է: