24.11.2024
Ռուսաստանը Իլ-76-ը չի տրամադրել է նույն օրն իսկ. ԱԻՆ-ը հերքում է մամուլի տեղեկատվությունը
prev Նախորդ նորություն

Հայոց ցեղասպանության ճանաչումն Իսրայելի կողմից քիչ հավանական է. Զեև Էլկին

Իսրայելի շրջակա միջավայրի պահպանության հարցերով նախարար, Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Զեև Էլկինը քիչ հավանական է անվանել Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումը Կնեսետի կողմից։

Իսրայելցի պաշտոնյան նման կարծիք է արտահայտել «Ինտերֆաքս-Ուկրաինայի» հետ հարցազրույցում՝ պատասխանելով ուկրաինական Գոլոդոմորը որպես ցեղասպանություն ճանաչելու հնարավորության մասին հարցին։

«Չեմ կարծում, թե որևէ դեկլարատիվ որոշում կընդունվի Գոլոդոմորի հարցով, ինչպես և այս կամ այն ժողովուրդների պատմությունների այլ ծանր ողջբերգական էջերի հետ կապված, քանի որ դա չի համապատասխանում մեր խորհրդարանական ավանդույթին։ Մեր խորհրդարանական ավանդույթում, որպես կանոն, նման կարգի հայտարարություններ չեն ընդունվում»,- ասել է Էլկինը։

Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բազմիցս քննարկվել է Կնեսետում, սակայն վերջնական որոշում չի ընդունվել, չնայած այն բանին, որ գրեթե բոլոր արևմտյան խորհրդարաններում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևեր են ընդունվել։

«Իսրայելի խորհրդարանը կարծում է, որ անցյալի հարցերը պետք է լուծվեն ոչ թե քաղաքական գործիչների, այլ պրոֆեսիոնալների կողմից, որպես պրոֆեսիոնալ դիսկուրսի մաս»,- ասել է Էլկինը։