ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրու քաղաքային իշխանությունների ընտրությունների նախնական արդյունքները: Համաձայն դրա` Գյումրիում առաջատարն է «Բալասանյան դաշինքը», այսինքն` Սամվել Բալասանյանը կշարունակի պաշտոնավարել որպես Գյումրու քաղաքապետ: Ըստ ԿԸՀ նախնական տվյալների պատկերը հետևյալն է՝ «Բալասանյան դաշինք»՝ 14 987, «Բարգավաճ Հայաստան»` 9 344, «Հայկական վերածնունդ»՝ 4 578, ԳԱԼԱ` 4 517, «Գյումրեցու ոգի»` 2 475, «Համախմբում»` 2 469, Հայ Յեղափոխական Դաշնակցություն` 2 313: ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը» ստացել է 774 ձայն, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ընդամենը 638 ձայն, «Գործարար» կուսակցությունը՝ 556 ձայն,իսկ «Հայ ազգային կոնգրեսը» ստացել է ամենաքիչ քվեները` 471 ձայն: