22.11.2024
Հայաստանից ներգաղթածների 72,1 տոկոսը ծրագրել է ընդմիշտ Ռուսաստանում մնալ. հարցում
prev Նախորդ նորություն

Ամերիկացի համանախագահը որևէ նոր բան չի ասել. ԱԳՆ

Ամերիկացի համանախագահը որևէ նոր բան չի ասել: Նայեք նախորդ բոլոր հայտարարությունները, կտեսնեք, որ նույնն է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած դրույթներին:


«Մենք մեր վերաբերմունքը հայտնել ենք, երբ համապատասխան հայտարարություն է արվել. նայեք հինգ հայտարարությունները՝ եռանախագահող երկրների նախագահների մակարդակով, Հայաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ: Այլ հարց է, որ Ադրբեջանն է խուսափում ինչ-որ ձևով իր դիրքորոշումը հայտնելուց և ոչ միայն խուսափում է, այլ ձևացնում է, որ ոչ մի այդպիսի առաջարկներ, սկզբունքներ, գոյություն չունեն»,- ասաց Նալբանդյանը:


Հայաստանի արտգործնախարարը նաև շեշտեց՝ ամերիկացի համանախագահի հայտարարության մեջ հայկական կողմի համար որևէ վտանգավոր բան չկա: Իսկ նման հայտարարությամբ հանդես գալն էլ Նալբանդյանը վերագրել է այն հանգամանքին, որ Հոգլանդը հեռանում է և պաշտոնը լքելուց առաջ նա ուղղակի հարցազրույց է տվել և նորից ինչ-որ հարցերի շուրջ խոսել:


Հիշեցնենք, Հոգլանդը նաև տեղեկացրել է, որ օգոստոսի 28-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում իրեն կփոխարինի Էնդրյու Շեֆերը