19.04.2025
Թուրքմենստանը և Հայաստանը նախատեսում են լայնածավալ ծրագրերի համատեղ իրականացում
prev Նախորդ նորություն

Հայ-թուրքմենական տնտեսական հարաբերություններում առկա է մեծ ներուժ. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:


Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների հարաբերությունների մակարդակը և կարևորել փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը:


Նշելով, որ տնտեսական հարաբերություններում առկա է մեծ ներուժ, Կարեն Կարապետյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մտքեր են փոխանակել էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսություն, տրանսպորտի և այլ ոլորտներում փոխգործակցության խորացման հնարավորությունների շուրջ:

Այովան դարձավ 47-րդ նահանգը, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար