28.03.2024
Կստեղծվի Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանը, լինելով ԵԱՏՄ-ում, այնքան խոցելի չէ, որքան Վրաստանը. Ֆուկույամա

ԱՄՆ-ՌԴ սրված հարաբերությունների ֆոնին Ռուսաստանի հետ մերձեցումը Հայաստանին դնում է բավականին վատ իրավիճակ: Այս մասին The Armenian Interest-ին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման:


«Ակնհայտ է, որ Ռուսաստանի ընդհանուր դրությունը, որն ընդլայնվում է և ցանկանում է վերահսկողության տակ պահել իր մոտակա տարածաշրջանները, չի կարող բարենպաստ լինել Հայաստանի համար: Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանը փորձեց այդ խնդիրը լուծել Ռուսաստանի հետ մերձանալու ճանապարհով, փոխանակ մերձենար Արևմուտքի հետ և անցնելով նրա կողմը», — ասել է նա:


Միևնույն ժամանակ քաղաքագետը վստահ է, որ Հայաստանը, մասնակցելով ՌԴ կողմից նախաձեռնած ինտեգրացիոն նախագծերում, մասնավորապես Եվրասիական տնտեսական միությունում, այդքան խոցելի չէ, որքան հարևան Վրաստանը:


«Եթե ԱՄՆ-ն վստահելի գործընկեր չլինի, ապա Վրաստանը լուրջ դժվարություններ կունենա: Այս իմաստով Հայաստանը ավելի շատ է պաշտպանված: Բայց, մյուս կողմից, Հայաստանն ավելի քիչ անկախ է, նա ընդունել է Ռուսաստանի նախագծերն ու համակարգը և այսօր Հայաստանը հնարավորություն չունի ընդլայնելու հարաբերությունները Եվրոպայի հետ այնպես, ինչպես դա անում է Վրաստանը»,- ընդգծել է Ֆուկույաման:

Քաղաքագետի կարծիքով, Հայաստանի  ամենամեծ խնդրիներից մեկը կապված է պետական ինստիտուտների և պետականության որակի հետ: Ամենամեծ վտանգը երկրին ներկայացնում են կոռուպցիան ու հովանավորչությունը:


«Ավելին, Ռուսաստանի հետ սերտ կապերը գրեթե չեն օգնում այդ խնդիրների լուծմանը, քանզի այնտեղ գրեթե նույն  արժեհամակարգն է: Ես կարծում եմ, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչները կարող են առանցքային դեր խաղալ, ներմուծելով Հայաստան այլընտրանքային արժեքներ, գաղափարներ ու պրակտիկաներ, ինչն անշուշտ կբալանսավորի Ռուսաստանի ազդեցությունը», — եզրափակել է նա:

Թուրքմենստանը և Հայաստանը նախատեսում են լայնածավալ ծրագրերի համատեղ իրականացում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար