26.11.2024
Մամուլ. Դավիթն ինձ անվերապահ հավատարիմ անձանցից մեկն է. Սերժ Սարգսյանը` Տոնոյանի մասին
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը խնայեց Արմավիրի և Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետներին

Կառավարության այսօրվա նիստում նշանակվեցին ութ մարզի նոր մարզպետները: Ուշագրավ է, որ Արմավիրի և Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետները դեռ կշարունակեն պաշտոնավարել:

Ինչպես և ավելի վաղ տեղեկացրել էինք, Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի մարզպետ, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի մարզպետ, Վահե Ղալումյանը՝ Տավուշի մարզպետ, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի մարզպետ, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետ, Հրանտ Մարգարյանը՝ Լոռու մարզպետ, Արագած Սաղաթելյանը՝ Վայոց ձորի մարզպետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մարզպետները նշանակվել են ըստ քաղաքական պայմանավորվածության` կառավարությունում ընդգրկված բոլոր ուժերն ունեն մարզպետներ:

Ինչ վերաբերում է Սյունիքի և Արմավիրի մարզպետների փոփոխությանը, ապա Նիկոլ Փաշինյանը դրան չանդրադարձավ: