20.04.2025
ՀՀ-ում ներդրողների 90%-ն ուզում է ստանալ երկրի ղեկավարի «դաբրո»-ն. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30%-ով. խոսնակ

Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30%-ով: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Մայիսի 8-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ նիստում նախատեսվում է ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը, որի համաձայն քաղաքապետարանի, այդ թվում՝ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 28-30 տոկոսով:


Երեւանի՝ որպես համայնք ձեւավորվելուց ի վեր սա աշխատավարձերի նման ծավալի առաջին բարձրացումը:


Ի դեպ, համայնքային պաշտոնյաների աշխատավարձերի չափը որոշվում է օրենսդրությամբ սահմանված գործակիցներով»:


 

Ապրիլին Հայաստան ներմուծվել է 9481 ավտոմեքենա. աճը՝ 119%. ՊԵԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար