4.04.2026
Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են իրավիճակն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Կառավարությանը ներկայացվել է 2.7 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր. նախարար

ՀՀ կառավարություն են ներկայացվել 2.7 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր՝ աջակցություն ստանալու ակնկալիքով:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության օրենսդրական նախաձեռնության մասին ներկայացրեց նախարար Տիգրան Խաչատրյանը:


«Ամփոփվել են մասնավոր հատվածի ներդրումային կազմակերպությունների կողմից ներկայացվող այն ներդրումային ծրագրերը, որոնք շրջանառվում են կառավարությունում, ՝կառավարության կողմից այս կամ այն աջակցություն ստանալու ակնկալիքով: Դրանք վերաբերում են էներգետիկայի, մշակող արդյունաբերության, ենթակառուցվածքների, ՏՏ-ի և զբոսաշրջության ոլորտներին: Ընդհանուր թվով այդպիսի ծրագրերն այս պահին մոտ 6 տասնյակ են, դրանց հանրագումարային արժեքը մոտ 2.7 մլրդ դոլար է, կամ մեկ ծրագիրը՝ միջին հաշվով մոտ 47-48 մլն դոլար արժեքով»,- նշեց նախարարը:


Նա վստահեցրեց, որ աշխատանքներ են իրականացվում այդ ծրագրերի առաջընթացն ապահովելու ուղղությամբ: Այդ կազմակերպությունների հարցերը քննարկվում են գերատեսչություններում՝ այդ թվում աջակցություն ստանալով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից:


Ներդրումային ծրագրերը ներկայացված են ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական ներդրողների կողմից: Ներդրումային ծրագրերից 38-ը իրատեսական կամ կարճաժամկետ կտրվածքով ներդրումների իրականացման հնարավորություն ունեցող ծրագրերն են, իսկ 19-ը նախնական կամ երկարաժամկետ կտրվածքով ներդրումների իրականացման հնարավորություն ունեցող ծրագրերը:


Տիգրան Խաչատրյանը նաև նշեց, որ կառավարության ծրագրում հայտարարված է նպատակը, որին հասնելու համար պետք է ուղղված լինեն իրենց կողմից իրականացվող բոլոր քայլերը: Դա համախառն ներքին արդյունքի նկատմամբ 23 տոկոսը գերազանցող ներդրումներն են հիմնական միջոցներում: 2018-ի արդյունքներով այդ թիվը մոտ 17 տոկոսի սահմաններում է:

Պատրաստակամ ենք ՀՀ-ի զարգացնել փոխգործակցությունը բոլոր ուղղություններով. ԱՄԷ պետնախարար
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար