10.05.2025
Անթրաշ, չստիկներով տաքսիստների դարն ավարտվո՞ւմ է. վարչապետը հասավ նրանց
08.06.2017
Անթրաշ, չստիկներով տաքսիստների դարն ավարտվո՞ւմ է. վարչապետը հասավ նրանց

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է խստացնել վերահսկողություն անհատ տաքսիստների շրջանում, որոնք սպասարկում են «Զվարթնոց» օդանավակայանը: Վարչապետի խոսքով՝ երկիր ժամանակ զբոսաշրջիկը առաջին հերթին նրանց է հանդիպում, իսկ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավիճակն այդ ոլորտում, մեղմ ասած, անհանգստացնող է. «Տաքսի ծառայությունների որակն ակնհայտորեն չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին և նորմատիվային պահանջներին: Խնդիրը բոլորս լավ գիտենք՝ անթրաշ, չստիկով, սիգարետը բերանում նրանք մարդուն տեղափոխում են Մալաթիա-Սեբաստիայով՝ Երևանյան լիճը ներկայացնելով որպես Սևանա լիճ,: Բաից այս, տարբեր սակագներ են կիրառում և այլն: Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջո՞ւմ ենք, թե վարորդի տեսքն ինչպիսին պետք է լինի, ուղևորի հետ ինչպես պետք է իրեն պահի: Նշված իրավիճակը խիստ մտահոգիչ է, հաշվի առնելով այն, որ այդ ծառայությունների սպառողն են հանդիսանում Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն ու մեր համաքաղաքացիները»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Կարեն Կարապետյանը:   Ըստ այդմ, վարչապետի հանձնարարականով՝  հատուկ ուշադրություն կդարձվի տաքսիստներին լիցենզիաների տրամադրման գործընթացին: Բացի այս, մեկշաբաթյա ժամկետում համապատասխան գերատեսչությունը կիրականացնի օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ լիզենզավորման ոլորտում օրինախախտումների, գործունեության դադարեցման ուղղությամբ, ինչպես նաև կուսումնասիրվի մայրաքաղաքը օդանավակայանի հետ կապող երթուղիների արդիականացման հարցը: Վարչապետը նաև, դիմելով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ասաց, որ այս հարցում ոստիկանությունից ակնկալում է շատ կոշտ մոտեցում, քանի որ իրավիճակն ուղղակի անթույլատրելի է: Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը նաև վերաբերում էր Երևան-«Զվարթնոց» կոնկրետ երթուղային գիծ սահմանելու հարցին, որպեսզի բացառվեն այդ երթուղով զբոսաշրջիկներին մայրաքաղաք 20-30 հազար դրամով հասցնելու երևույթը. «Այլընտրանք պետք է ապահովել, որպեսզի յուրաքանչյուրը չկարողանա ինչ գին ցանկանա դա էլ սահմանի: Հարկավոր է ներդնել համապատասխան գնացուցակներ»,- հավելել է վարչապետը: