ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Վահե Ստեփանյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար: Վահե Ստեփանյանը ծնվել է 1971 թ.-ին Երևանում: 1991-1996 թթ. աշխատել է Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտում, 1997-1998թթ. աշխատել է «Հայգազարդ» պետական կոնցեռնում որպես արտաքին կապերի վարչության իրավաբան, 1998-2011թթ. «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում զբաղեցրել է արտաքին կապերի վարչության իրավախորհրդատու, վարչության պետ, իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար, տնօրենների խորհրդի քարտուղար, գլխավոր տնօրենի օգնական, վարչության քարտուղար, աշխատակազմի ղեկավարի տեղակալ պաշտոնները: 2016 թ. սեպտեմբերի 29-ից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալն էր: Վահե Ստեփանյանն անկուսակցական է: