20.04.2025
Մարտի 1-ի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան. դատախազի խորհրդական
prev Նախորդ նորություն

Ֆինլանդիան վավերացրել է Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը

Ֆինլանդիան վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտնում է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը:


Հաղորդագրության մեջ ասվում է.


«Ուրախ ենք տեղեկացնել, որ Ֆինլանդիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այն կխորացնի ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները և օգուտ կբերի Հայաստանի և  ԵՄ-ի քաղաքացիներին»:


Հիշեցնենք, համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել է 13 պետություն՝ Հայաստան, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, ՄԹ, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան, Ռումինիա, Գերմանիա, Ֆինլանդիա:


 

Ծառուկյանին մանդատից զրկելը՝ ահազանգ բիզնեսին ու քաղաքական դաշտին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար