25.11.2024
Գագիկ Ծառուկյանին կզրկե՞ն պատգամավորական մանդատից ու քրգործ կհարուցե՞ն. դիմումներ կան
prev Նախորդ նորություն

Մարտի 1-ի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան. դատախազի խորհրդական

Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործը, որով մեղադրյալներ են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։


«Գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննված քրեական գործից անջատված մասով՝ ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի մեղադրական եզրակացությունը:


Քրեական գործն այդ մասով ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան», - Facebook-ի իր էջում գրել է նա: