8.06.2025
«Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան համերգով հանդես կգա Երևանում
prev Նախորդ նորություն

ԲՀԿ-ական պատգամավորի և Վայոց ձորի փոխմարզպետի միջադեպով կզբաղվի ՀՔԾ-ն

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի եւ Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի մասնկացությամբ Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:


Նյութերը նախապատրաստվում են ոստիկանության Եղեգնաձորի բաժնում, որոնք ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվելու են Հատուկ քննչական ծառայություն։


Հիշեցնենք, ապրիլի 28–ին Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ ապրիլի 27–ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը հարձակվել են իր վրա, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաև անվայել արտահայտություններ արել:


Իր հերթին, ԲՀԿ-ից հերքում են միջադեպի վերաբերյալ տեղեկությունը։

Գագիկ Ծառուկյանին կզրկե՞ն պատգամավորական մանդատից ու քրգործ կհարուցե՞ն. դիմումներ կան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին