25.11.2024
Ծաղկաձորի ճոպանուղին հարկերը թաքցրել է. պատճառվել է 476 մլն դրամի վնաս. հարուցվել է քրգործ
prev Նախորդ նորություն

«Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան համերգով հանդես կգա Երևանում

Երևանում տեղի կունենա «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբայի և աշխարհահռչակ Էրիկ Հարլենդի ու Մեթյու Բրուերի համատեղ համերգը:


Գոնսալո Ռուբալկաբան համարվում է ջազի ամենակարկառուն և հռչակավոր դեմքերից մեկը: Ծնվելով երաժիշտների  ընտանիքում` ապագա դաշնակահար և կոմպոզիտորը երաժշտական ասպարեզում իր առաջին քայլերը սկսում է դեռևս վեց տարեկանից` նվագելով հարվածային գործիքների վրա: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ռուբալկաբան համագործակցել է այնպիսի ջազմենների հետ, ինչպիսիք են
Դիզզի Գիլեսպին, Չուչո Վալդեսը, Չարլի Հեյդենը և այլք: Ջազի կնքահայր Հերբի Հենկոքը նրան անվանել է դարի լավագույն դաշնակահար:

Ռուբալկաբան ընդհանուր առմամբ թողարկել է մոտ 25 ձայնասկավառակ, որոնցից երկուսը` ’’Nocturne’’-ը (2001թ.) և ’’Land of the sun’’-ը (2004թ.) արժանացել են «Գրեմմի» մրցանակի:

Էրիկ Հարլենդ Գրեմմի նոմինանտ Էրիկ Հարլենդը հանրահայտ Zildjian բրենդի ներկայացուցիչ է, նվագակցել է համաշխարհային մի շարք արտիստներին։ Համարվում է 21-րդ դարի ամենապահանջված թմբկահարներից մեկը, և մինչ այս ներկայացվել է ավելի քան 260 ձայնագրություններում։

Մեթյու Բրուեր Մեթյուն շրջապատված է եղել երաժշտությամբ դեռ վաղ տարիքից՝ նրա հայրն ու պապը նույնպես երաժշտական ասպարեզից են։ Մեթյու Բրուերը համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են՝ Գրեգ Օսբին, Գոնսալո Ռուբալկաբան, Լի Կոնիցը, Դավիթ Սանչեսը և այլք։


Համերգը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 30-ին, ժամը 19:00-ին Ա.Խաչատրյան համերգասրահում: