27.09.2024
Հռոմի պապ.Հայերը հետապնդվել են իրենց կրոնի համար
07.09.2015
Հռոմի պապ.Հայերը հետապնդվել են իրենց կրոնի համար

Հայերն աշխարհում առաջինն են ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն եւ հալածանքների են ենթարկվել միայն այն պատճառով, որ քրիստոնյա են։ Այս մասին հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը սեպտեմբերի 7-ին Հայ կաթողիկե եկեղեցու նորընտիր պատրիարք Գրիգոր Պիեռ Գաբրոյանի հետ անցկացրած համատեղ պատարագից հետո։ «Հայ ժողովրդին հալածում էին, վտարում հայրենի հողից՝ անօգնական թողնելով անապատում»,- նշել է պոնտիֆիկոսը։ Ողջունելով հայ պատրիարքին, հոգեւորականներին եւ հավատացյալ հայ ժողովրդին՝ Հռոմի Պապը նշել է, որ ուզում է հիշել այդ հալածանքները, հիշել բոլոր այն մարդկանց, ովքեր խոշտանգումներից, քաղցից եւ ցրտից մահացել են միայն այն պատճառով, որ քրիստոնյա են։ Աղոթքի ժամանակ պոնտիֆիկոսը անդրադարձել է նաեւ մեր օրերում քրիստոնյաների հալածանքներին՝ նշելով, որ դա տեղի է ունենում աշխարհի ուժեղների թողտվությամբ: