Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում հոկտեմբերի 10-ին մեկնարկող «Հայաստան» ներդրումային համաժողովին: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ համաժողովին հրավիրված են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և շուրջ հարյուր միջազգային ներդրողներ: Այցի շրջանակներում նախատեսված են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ հանդիպումներ: