22.12.2024
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  վարչությունը  հրաժարական է տվել
04.10.2016
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հրաժարական է տվել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հրաժարական է տվել: Պատճառը հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության ցույց տված արդյունքներն են: Կուսակցության վարչությունը, մասնավորապես, որոշել է. 1. 2016 թվականի հոկտեմբերի 30-ին հրավիրել կուսակցության արտահերթ համաժողով՝ օրակարգում ունենալով կուսակցության Վարչության ընտրության հարցը: 2. Տարածքային կազմակերպությունների խորհուրդների, Վերահսկող հանձնաժողովի առաջարկով, Վարչության որոշմամբ Համաժողովի օրակարգում կարող են ընդգրկվել այլ հարցեր՝ կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով: 3. Կուսակցության գործող Վարչության լիազորությունները ուժի մեջ են մինչև կուսակցության նոր Վարչության ձեւավորումը: 4. Արտահերթ համաժողովի տեղի, ժամի, համաժողովի պատվիրակների անվանական ցանկի, Վարչության անդամության թեկնածուների առաջադրման կարգի եւ ժամկետների մասին որոշումները կայացնում է կուսակցության Վարչությունը, կուսակցության ակտիվի («Նախաձեռնող խմբի») հետ քննարկումների արդյունքում»։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցության վարչության ընթացիկ կազմը՝ Վարչության փոխնախագահ Լենա Նազարյան Վարչության անդամներ են` Սասուն Միքայելյան Նիկոլ Փաշինյան Հակոբ Արշակյան Նարեկ Բաբայան Վիլեն Գաբրիելյան Սուրեն Էյրամջյան Մարինե Մանուչարյան Ռոմանոս Պետրոսյան Ռուբեն Ռուբինյան Հակոբ Սիմիդյան Ալեն Սիմոնյան: Հիշեցնենք, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի բացառում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության հրաժարականը: